«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն, որը վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում», պատասխանել է լոնդոնյան ակումբում իր ապագայի մասին հարցին։
«Ես ունե՞մ նոր մոտիվացիա՝ տպավորելու, երբ վերադառնամ «Չելսի»: Պետք է հարցնել«Չելսիին»,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Mirror-ը։
Այս մրցաշրջանում Լուկակուն անցկացրել է 37 հանդիպում, խփել 18 գոլ և կատարել 4 արդյունավետ փոխանցում։ 30-ամյա բելգիացու վարձակալության պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը:
Լուկակուն «Չելսի» է տեղափոխվել «Ինտերից» 2023 թվականի հունիսին։ Տրանսֆերային գումարը կազմել է 113 միլիոն եվրո, լոնդոնյան ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։
29 տուրից հետո «Ռոման» 51 միավորով հինգերորդ տեղում է։ Առաջնությունը գլխավորում է «Ինտերը» (76 միավոր):