«Լիվերպուլի» նախկին պաշտպան, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը «Բարսելոնայի» նախկին մարզիչ Յոհան Կրույֆին անվանել է ֆուտբոլի պատմության ամենակարևոր մարդը։
«Ես կընտրեմ Կրույֆին. Եվ բանն այն չէ, որ նա իր կարիերայում ինչ-որ մեծ հաջողության է հասել, այլ այն, որ «Բարսելոնայում» նրա ուղին եզակի է եղել։ Նրանք մինչ օրս խոսում են Յոհանի մասին։ Նրանք քննարկում են այն փիլիսոփայությունը, որը նա դրել է կատալոնական ակումբում։ Այնպես որ, ինձ համար Յոհան Կրույֆը ֆուտբոլի պատմության մեջ ամենակարևոր մարդն է»,- Կարագերի խոսքերն է մեջբերում բրիտանական Daily Mail առցանց հրատարակությունը։