Վրաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մեկնաբանել է ազգային հավաքականի` Եվրոպայի 2024 թ. առաջնության եզրափակիչ մրցաշար դուրս գալը: Երեկ՝ մարտի 26-ին, Վրաստանի հավաքականը Եվրոյի ընտրական մրցաշարի եզրափակիչ խաղում հաղթել է Հունաստանի հավաքականին (0:0, 11մ.՝ 4:2):
«Իհարկե, ես դիտել եմ հանդիպումը և շատ ուրախ եմ, որ Վրաստանը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց: Հիանալի արդյունք: Լավ մարզիչ, նա մեծ աշխատանք կատարեց ինձնից հետո։ Վերջին 10 տարում Վրաստանում ֆուտբոլը վերելք է ապրել՝ անհավանական երկրպագուների հետ միասին: Նրանք արժանի էին այս հաջողությանը, ես շատ ուրախ եմ։ Շատ երիտասարդ խաղացողներ կան, հիանալի դարպասապահ, լավ թիմ ունեն։
Ինչպե՞ս է փոխվել թիմը իմ հեռանալուց հետո: Երիտասարդ խաղացողները, որոնց հնարավորություն տվեցի, արդեն մեծացել են։ Թիմն ավելի մեծ փորձ ու որակ ունի։ Ոճը փոխվել է, այն ժամանակ մենք խաղում էինք պաշտպանությունից արագ հակագրոհներով դուրս գալով և ցույց էինք տալիս խելացի ֆուտբոլ:
Ցավոք, չորս տարի առաջ մենք չկարողացանք հաղթել Հյուսիսային Մակեդոնիային, և ես ուրախ եմ, որ պատմությունը չկրկնվեց: Հոգեբանորեն շատ բարդ հանդիպում էր։ Ես գոհ եմ Վրաստանի հավաքականի երկրպագուներից»,- Վայսի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։
Եվրոպայի առաջնությն խմբային փուլում Վրաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Թուրքիայի, Պորտուգալիայի և Չեխիայի հավաքականները։