Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն խոսել է Սաուդյան Արաբիայից ակումբ գլխավորելու հնարավորության մասին։
«Կրիշտիանու Ռոնալդուն բացեց այս դուռը։ Եթե ապագայում ինձ հարցնեք այս մասին… երբեք մի ասա երբեք: Ես այնտեղից լուրջ առաջարկ ունեի, բայց հրաժարվեցի, քանի որ հավատարիմ էի «Ռոմային»», — X սոցիալական ցանցում (նախկինում Twitter) Մոուրինյուի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։