Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը գնահատել է Նիդերլանդների հավաքականի շանսերը Եվրոպայի 2024 թվականի աշխարհի առաջնությանը։
«Մեմֆիսը մեր լավագույն խաղացողն է, եթե նա լավ մարզավիճակում է, ուրեմն մենք շանսեր ունենք Եվրո 2024-ում։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն չունենք։ Կարծում եմ, որ նա շատ բանի է ընդունակ»,- Վան դեր Վարտի խոսքն է մեջբերել Voetbal Zone-ը:
Այս մրցաշրջանում 30-ամյա Դեպայը անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Եվրո-2024-ը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։