Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին.
«Բոլոր նրանք, ովքեր ինձ քննադատում են, ֆուտբոլից չեն հասկանում»,- գրել է Գրիզմանը սոցիալական ցանցերից մեկում։
Այս մրցաշրջանում Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 38 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 19 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։