Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել Դի Մարիան խոսել է թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին։
«Լեոյի բացակայությունը միշտ զգացվում է, բայց ավելի լավ է, որ այս եղավ հիմա, քան Ամերիկայի գավաթի ժամանակ։ Հուսով եմ՝ մինչ այդ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,- Դի Մարիայի խոսքն է մեջբերել D Sports-ը:
Մեսսին բաց է թողել ազգային հավաքականի հանդիպումը ազդրի վնասվածքի պատճառով։ 36-ամյա հարձակվողը չի մասնակցել Սալվադորի հետ ընկերական հանդիպմանը (0:3) և բոց կթողնի մարտի 27-ին կայանալիք Կոստա Ռիկայի դեմ խաղը։
Ամերիկայի գավաթի խաղարկությունը տեղի կունենա հունիսի 20-ից հուլիսի 14-ը։ A խմբում Արգենտինան կխաղա Պերուի, Չիլիի և Կանադայի հետ: