Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դորիվալ Ժունիորը խոսել է հարձակվող Էնդրիկի կարիերայի հեռանկարների մասին։
Երեկ՝ մարտի 23-ին, 17-ամյա խաղացողը Անգլիայի հետ ընկերական խաղում (1:0) խփել էր իր առաջին գոլն ազգային հավաքականի կազմում:
«Ժամանակը ցույց կտա, թե ինչի կարող է հասնել այս տղան: Հավատում եմ, որ եթե նա շարունակի նույն ոգով, ապա անպայման շատ կարևոր խաղացող կդառնա բրազիլական և համաշխարհային ֆուտբոլում։ Նա տարբերվում է նրանով, որ ունի այնպիսի վարպետություն, որը բնորոշ չէ երիտասարդ խաղացողներին: Հուսով եմ, որ նա չի փոխվի դեպի վատը»,- Ժունիորի խոսքն է մեջբերել Esporte-ն: