Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է ընկերական խաղում Գերմանիայից կրած պարտության (0:2) մասին։
«Կարծում եմ՝ մենք պատրաստ չէինք նման խաղին։ Մեզ պակասում էին որոշակի որակներ՝ նվիրվածություն, ագրեսիվություն։ Մենք ավելի վատն էինք, քան մրցակիցy»,- խաղից հետո ասել է Դեշամը։
Հաջորդ հանդիպումը Ֆրանսիան կանցկացնի մարտի 26-ին Չիլիի հետ, նույն օրը Գերմանիան կհանդիպի Հոլանդիայի հետ։