Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը Գերմանիայի հավաքականի հետ մարզման ժամանակ վնասվածք է ստացել ձախ մկանային հատվածում և բաց կթողնի Ֆրանսիայի և Հոլանդիայի հետ առաջիկա ընկերական հանդիպումները, հայտնում է գերմանական թիմի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ 37-ամյա դարպասապահը Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2022 թվականի աշխարհի առաջնությունում, որն անցկացվել է Կատարում։ Այնուհետև 2022 թվականի դեկտեմբերին Նոյերը կոտրեց ոտքը, որից հետո ապաքինվեց մինչև անցյալ աշուն։
Գերմանիայի հավաքականը կխաղա Ֆրանսիայի և Հոլանդիայի հետ: Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մարտի 23-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։ Երեքշաբթի օրը՝ մարտի 26-ին, ընկերական հանդիպում կկայանա Հոլանդիայի հավաքականի հետ։ Մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:45-ին:
























































