«Մանչեսթեր Սիթին» բանակցություններ է վարում Ռահիմ Ստերլինգի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Լրագրող Նիկոլո Սկիրան տեղեկացնում է, որ «քաղաքաբնակները» ցանկանում են երկարաձգել Ստերլինգի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձով։
Ընթացիկ մրցաշրջանում Ստերլինգը 24 հանդիպման է մասնակցել ԱՊԼ-ում՝ դառնալով 11 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Որոշ աղբյուրներ տեղեկացնում էին, որ Ստերլինգի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։