Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի և Թալինի համայնքապետարանի համատեղ ջանքերով կայացել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությունը՝ պառկած սեղմում և ձգում վարժություններից:
Առաջնությունում մասնակցում էին 23 թիմերի և անհատ ընդհանուր 167 մարզիկներ, որոնց թվում էին Աշխարհի և Եվրոպայի չեմպիոններ և մրցանակակիրներ, իսկ առաջնության ընդհանուր մասնակիցների թիվը 230-ից ավել էր:
Առաջնությունը անցկացվում էր տղամարդկանց և կանանց մրցապայքարում, պատանիների, մեծահասակների և հաշմանդամների խմբերում: Առաջնության ընթացքում բացի անհատականից անցկացվեց նաև բացարձակ և թիմային հաշվարկ: Հաղթողներ և մեդալակիրներ ստացան դիպլոմներ, մեդալներ, գավաթներ, բացարձակ հաշվարկի մեդալակիրներ Թալինի համայնքապետարանի կողմից ստացան նաև դրամական պարգևներ։ Հատուկ շնորհակալություն Թալինի համայնքապետ պարոն Տավրոս Սափեյանին։
Ըստ վարժությունների և քաշային կարգերի սենգմենտների մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ մարզիկները՝
Պառկած սեղմում 44-56
1. Գրետա Վարդանյան (պարալիմպիկ) – 56կգ ք/կ (122.32 միավոր)
2. Արթուր Բաբայան (պարալիմպիկ) – 52կգ ք/կ (107.22 միավոր)
3. Խորեն Ծատուրյան (պարալիմպիկ) – 56կգ ք/կ (103.83 միավոր)
60-82,5
1. Հարություն Մխիթարյան (պարալիմպիկ) – 67,5կգ ք/կ (115.61 միավոր)
2. Արմեն Նիկողոսյան (պատանիներ) – 60կգ ք/կ (114.58 միավոր)
3. Ժորա Բոնդարյան (մեծահասակներ) – 82,5կգ ք/կ (103.04 միավոր)
90-110+
1. Աշոտ Անտոնյան (մեծահասակներ) – 90կգ ք/կ (102.14 միավոր)
2. Արթուր Իսկանդարյան (մեծահասակներ) – 90կգ ք/կ (96.68 միավոր)
3. Սեդրակ Մացակյան (մեծահասակներ) – 110կգ ք/կ (95.57 միավոր)
Ձգում 44-56
1. Գարիկ Վարդանյան (պատանիներ) – 52կգ ք/կ (149.74 միավոր)
2. Մելսիկ Մարտիրոսյան (պատանիներ) – 56կգ ք/կ (147.93 միավոր)
3. Մալվինա Էվինյան (մեծահասակներ) – 56կգ ք/կ (141,19 միավոր)
60-82,5
1. Գառնիկ Սահակյան (պատանիներ) – 75կգ ք/կ (168.55 միավոր)
2. Արմեն Ղազումյան (պատանիներ) – 60կգ ք/կ (166.26 միավոր)
3. Վահե Բուդաղյան (պատանիներ) – 67,5կգ ք/կ (162.61 միավոր)
90-110+
1. Լաբեր Գրիգորյան (մեծահասակներ) – 110կգ ք/կ (165.25 միավոր)
2. Դավիթ Ավետիքյան (մեծահասակներ) – 110կգ ք/կ (149.39 միավոր)
3. Սեդրակ Մացակյան (մեծահասակներ) – 110կգ ք/կ (140.35 միավոր)
Թիմային հաշվարկում, ըստ վարժությունների մրցանակային տեղեր են զբաղեցրել հետևյալ թիմերը՝
Պառկած սեղմում
1. Սպիտակի հավաքական թիմը
2. Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն
3. Հայրավանքի հավաքական թիմը
Ձգում
1. Աբովյանի հավաքական թիմը
2. Թալինի << Հայ Էմ>> դյուցազնատունը
3. Էջմիածնի հավաքական թիմը