Միջազգային թեստավորման (ITA) և համաշխարհային հակադոպինգային գործակալությունները (WADA) հատուկ միջոցառումներ և փաստաթղթեր են ստեղծել «Փարիզ-2024» ամառային Օլիմպիական խաղերի համար, գրում է ՀԱՕԿ-ը:
Նշած կազմակերպություններն աշխատում են ազգային, տարածաշրջանային հակադոպինգային գործակալությունների և միջազգային ֆեդերացիաների հետ:
Փարիզի Օլիմպիական խաղերի հակադոպինգային ծրագիրը ՄՕԿ –ի անունից կառավարում է ITA- ի փորձագիտական խումբը:
Նախամրցումային ծրագիրը մեկնարկել է 2023թ. հոկտեմբերին: Ամեն բան արվում է, որ մարզիկները թեստավորման ենթարկվեն համաչափ ռեժիմով:
WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկան նշել է, որ կարևոր է հակադոպինգային կազմակերպությունների շփումը համապատասխան լաբորատորիաների հետ: Նպատակն է խաղերի մասնակիցների համար ապահովել մաքուր սպորտի հնարավորինս անաչառ և փորձագիտական համակարգ:
Անցյալ սեպտեմբերից WADA-ն վերապատրաստման նոր դասընթաց է սկսել մարզիկների և մարզիչների համար, ովքեր նախապատրաստվում են առաջիկա խաղերին: Արդեն 3299 մարզիկներ և մարզիչներ ավարտել են դասընթացը, ինչի առթիվ նաև հատուկ կրթական ուղեցույց է հրապարակվել:
33 –րդ ամառյին Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 136 օր: