«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կարող է դառնալ Չավիի փոխարինողը «Բարսելոնայում», հայտնում է Independent-ը։
Ըստ աղբյուրի՝ 39-ամյա պորտուգալացին կատալոնական ակումբի ղեկավարության առաջնահերթ թեկնածուներից է։
Սա կարող է օգնել «Բարսելոնային» բանակցություններում, քանի որ Ամորիմի ծառայություններով հետաքրքրված այլ ակումբները, ներառյալ «Լիվերպուլը» և «Բավարիան», նրան չեն համարում առաջնային տարբերակ։
Ամորիմը «Սպորտինգը» գլխավորում է 2020 թվականից։ Նրա գլխավորությամբ Լիսաբոնի թիմը դարձել է Պորտուգալիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Պորտուգալիայի լիգայի գավաթը և մեկ անգամ նվաճել Սուպերգավաթը։
























































