«Բավարիան» գոլ բաց չթողեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լացիոյի» դեմ պատասխան խաղում։ Մյունխենցիների դարպասը պաշտպանել է Մանուել Նոյերը։
Opta-ի փոխանցմամբ՝ 37-ամյա գերմանացու համար դա Չեմպիոնների լիգայում 57-րդ հանդիպումն էր, որում նա անառիկ է պահել դարպասը։
Նա կրկնել է իսպանացի նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ցուցանիշը, ով հանդես է եկել Մադրիդի «Ռեալում» և «Պորտուում»։ Ընդ որում, գերմանացին ավելի քիչ հանդիպումներում է նման արդյունք գրանցել, քան իսպանացին՝ 136 և 177 հանդիպում համապատասխանաբար:
Մյունխենցիների մրցակիցը քառորդ եզրափակչում կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։