Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի վերջին խաղում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։
Խաղի հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ անզգուշության արդյունքում սեփական դարպասը գրավեց գյումրեցիների 21-ամյա կիսապաշտպան Սուրեն Ծառուկյանը։ Ընդամենը հինգ րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Խուլիո Բուենոն կրկնապատկեց երևանյան թիմի առավելությունը, իսկ 33-րդ րոպեին բրազիլացի հարձակվող Ֆրանսա Կառլոսը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0։
Երկրորդ կեսում «Շիրակին» հաջողվեց խփել միայն հեղինակության գնդակը. 74-րդ րոպեին աչքի ընկավ 27-ամյա կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։
Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 19 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նոայից» հետ մնալով 5 միավորով։ «Շիրակը» 10 միավորով ընթանում է 7-րդ տեղում։
9-րդ տուրում «Արարատ-Արմենիան» կհանդիպի «Ալաշկերտին», իսկ «Շիրակը»՝ «Սյունիքին»։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































