Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Բիքսանտ Լիզարազուն խոսել է ազգային թիմի հարձակվողներ Կիլիան Մբապեի և Ուսման Դեմբելեի միջև հնարավոր հակամարտության մասին։
«Չի կարելի թույլ տալ, որ Մբապեի ու Դեմբելեի միջև լարվածություն առաջանա Կիլիանի խոսքերի պատճառով, որոնք չափազանց եսասիրական էին ու կենտրոնացած միայն իր վրա»,- Լիզարազուի խոսքերն է փոխանցում Telefoot-ը:
Հիշեցնենք, որ France Football-ին տված հարցազրույցում Մբապեն հայտարարել էր.
«Դեմբելեին միշտ համարել են տաղանդավոր ֆուտբոլիստ, իսկ ինձ՝ ընտրյալ»։
Լիգա 1-ի 4-րդ տուրի ՊՍԺ — «Բրեստ» (3:1) հանդիպումից հետո Դեմբելեն արձագանքել է «եռագույնների» ավագի հայտարարությանը.
«Ես միշտ դասարանում վերջինն եմ եղել և քրտնաջան աշխատել եմ։ Ամբողջ կարիերայիս ընթացքում ոչ մի ավելորդ խոսք թույլ չեմ տվել, պարզապես շատ եմ աշխատել։ Ինչպես արդեն ասել եմ, երբեք ընտրյալ չեմ եղել, բայց աշխատանքիս շնորհիվ նախորդ մրցաշրջանում վարձատրվեցի ՊՍԺ-ում անցկացրած ֆանտաստիկ տարվա համար»։




























































