«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0).
«Շատ կարգապահ ֆուտբոլ էր: Մենք գլուխներս չկորցրինք։ Մի փոքր ավելի պարզ խաղացինք և ավելի արդյունավետ ռիթմով էինք գործում։
Առաջին գոլը շտկեց իրավիճակը, բայց երկրորդը շատ ժամանակին ստացվեց։ Սա մեզ վստահություն տվեց, մենք արժանի էինք այս հաղթանակին»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Մյունխենցիների մրցակիցը քառորդ եզրափակչում կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։