«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակը (3-0).
«Կատարյալ երեկո է մեզ համար։ Խաղը կարևոր էր։ Առաջին խաղում պարտվել ենք 0-1 հաշվով։ Իհարկե, սա կարևոր պահ էր մեզ համար ողջ մրցաշրջանի ընթացքում․ ստացվեց ամենաբարձր մակարդակի խաղ:
Առաջին գոլը խփվեց պարզապես տուգանային հրապարակում կատարած հարվածի պատճառով: Ինչ վերաբերում է երկրորդ գոլին, ես չէի շտապում ձախ ոտքով գոլ խփել. հիանալի էր տեսնել, թե ինչպես է դա ստացվում»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Մյունխենցիների մրցակիցը քառորդ եզրափակչում կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։