ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ռեալ Սոսյեդադի» դեմ պատասխան խաղում (2-1):
Ինչպես հայտնում է Squawka-ն, նա դարձել է Եվրոպայի թոփ հինգ առաջնությունների առաջին ֆուտբոլիստը, ով այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում խփել է ավելի քան 40 գոլ:
Ֆրանսիացին դա արել է 34 խաղում։
Քառորդ եզրափակչում փարիզեցիների մրցակիցը կորոշվի վիճակահանության արդյունքներով։ Այն տեղի կունենա մարտի 15-ին։