«Լիվերպուլի» դարպասապահ Քոամհին Քելեհրը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի՝ «Նոթինգհեմ Ֆորեստի» հետ խաղի մասին (1:0), որի ընթացքում հաղթական գոլը խփվել է հանդիպման ավելացված ժամանակում։
«Կարծում եմ, որ մենք միանշանակ արժանի էինք հաղթանակին, ինչի առթիվ ես շատ ուրախ եմ։
Ակնհայտ է, որ ամբողջ թիմը, նույնիսկ երիտասարդները, հիանալի մտածելակերպ ունեն․ մենք պայքարում ենք և երբեք չենք հանձնվում։ Մենք նորից ցույց տվեցինք դա, ինչը լավ էր:
Ես գիտեմ, թե ինչ որակ ունենք, երբ առաջ ենք գնում, ուստի միշտ հավատում եմ, որ գոլ կխփենք։ Մինչև վերջ հավատում էի, որ մեզ կհաջողվի։ Կարծում եմ, որ մեզ սպասվում են ևս մի քանի նման հանդիպումներ, բայց մինչ այժմ մենք բնավորություն ենք ցույց տվել և մտադիր ենք շարունակել դա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։