«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչի «Բարբաստրոյի» դեմ խաղի սպասելիքներով։
«Այս խաղից մենք քիչ բան ունենք շահելու և շատ բան՝ կորցնելու: «Բարսելոնան» ակնհայտ ֆավորիտ է, բայց մենք պետք է զգոն լինենք:
Մրցակիցը սպասում է իր կյանքի հանդիպմանը: Պրակտիկան ցույց է տալիս, որ մեզ համար հեշտ չէ նման մրցակիցների հետ հանդիպումներում։ Միշտ կարևոր է հարգանքով վերաբերվել մրցակցին։
Եթե մտածենք, որ հեշտ է լինելու, սխալ կլինի։ Ամեն դեպքում, մեր նպատակը եզրափակիչ դուրս գալն ու այն հաղթելն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։