Կիսապաշտպան Իտան Մբապեն մեկնաբանել է ՊՍԺ-ի կազմում իր նորամուտը։ Լիգա 1-ի 17-րդ տուրի «Մեցի» հետ հանդիպմանը (3:1) կիսապաշտպանը փոխարինման է մտել 90+2-րդ րոպեին։ 16-ամյա ֆուտբոլիստը փարիզցի հայտնի հարձակվող Կիլիան Մբապեի եղբայրն է։
«Միշտ հաճելի է, հատկապես այն փաստը, որ ես իմ նորամուտը կատարեցի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում՝ երկրպագուների աչքի առաջ: Ես շատ ուրախ եմ և հուսով եմ, որ դրանք ավելի շատ կլինեն։
Կարծում եմ՝ սա լավ նվեր է եղբորս համար, ես շատ ուրախ եմ նրա և ինքս ինձ համար։ Նա երկու լավ գոլ խփեց, ուստի կարծում եմ, որ նա երջանիկ կլինի»,- Իտանի խոսքերն է մեջբերում ՊՍԺ-ի պաշտոնական կայքը։