Իսպանիայի Պրիմերայի 17-րդ տուրում «Ռեալ Սոսյեդադը» Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում ընդունել էր «Բետիսին»։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրի ոչ-ոքիով։
Արսեն Զախարյանը տանտերերի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 59-րդ րոպեին։
Այս խաղից հետո «Ռեալ Սոսյեդադը» 30 միավորով մնաց 6-րդ տեղում, իսկ «Բետիսը» 27 միավորով՝ 7-րդ։