Կորոնավիրուսը կարող է խանգարել Լոզանի արբիտրաժային դատարանին (CAS) քննել «Մանչեսթեր Սիթիի» բողոքարկումը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Աշխարհում տիրող համաճարակային իրավիճակի պատճառով դատարանը հետաձգել է նիստերը և դժվար է ասել, թե երբ դրանք կվերսկսվեն:
Այդ պարագայում, «Մանչեսթեր Սիթին» հաստատապես բաց կթողնի Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն 2 տարով զրկել էր անգլիական ակումբին եվրագավաթներին մասնակցելու հնարավորությունից: