«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը խոսել է մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի մասին։
«Նրանք չպետք մարզչին փոխեն այս մրցաշրջանում: Նրան աշխատանքից հեռացնելու գաղափարը անհեթեթություն է։ Ես գիտեմ, որ մարդիկ ասում են. «Դուք չեք կարող մեղադրել Գլեյզերներին»: Ոչ, դուք կարող եք։ Որովհետև տասը տարվա անհաջողությունները և վատ համալրումները հանգում են նրան, որ նրանք չունեն սպորտային տնօրեն, կադրերի ընտրության լիարժեք ղեկավար։ Ահա թե ինչու դա տեղի է ունենում, քանի որ մենեջերներն ու մարզիչները նայում են դրան և ասում. «Ես ոչ ոք չունեմ, ուստի կփորձեմ ինքս դա անել»: Ամեն ինչ կախված է ղեկավարությունից», — Նևիլի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 6-րդն է՝ 16 խաղից 27 միավորով։