«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ամփոփել է Լա լիգայի 16-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ հանդիպման արդյունքները (2:4).
«Դժվար պարտություն է, բայց մենք այնքան լավ չխաղացինք, ինչպես կարող էինք: «Ժիրոնան» հիանալի խաղաց, բայց դա մեր մեղքն է: Մենք չենք հասել այն մակարդակին, որն անհրաժեշտ է։ Մեզ բաժանում է 7 միավոր, դա շատ է։ Բարելավելու շատ բան ունենք, շատ հիասթափված ենք, բայց դեռ շատ հանդիպումներ կան։ Պետք է քրտնաջան աշխատել ու կատարելագործվել»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Այս հանդիպումից հետո «Ժիրոնան» 41 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։