«Championat»-ը կազմել է ՌՊԼ 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընդգրկվել է նաև «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:
Կենտրոնական կիսապաշտպան՝ Էդուարդ Սպերցյան
«Կրասնոդարի» կիսապաշտպանության առաջատարը երկրորդ շրջանի առանցքային հանդիպումներից մեկում՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ, լավ աշխատանք կատարեց թիմի համար, իսկ վերջում որոշիչ քայլեր կատարեց։ 30-35 մետրից նրա խելահեղ տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ապա «ցլերը» վաստակեցին անկյունային, իսկ Սպերցյանը շատ խելամտորեն խաղաց Նիկիտա Կրիվցովի հետ՝ գոլային փոխանցում կատարելով։ Էդուարդը երեք փոխանցում է կատարել և 10 մենապայքարներից հաղթել է 5-ում:
Հիշեցնենք՝ «Կրասնոդարը» Կրիվցովի՝ 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին:
























































