«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է Լա լիգայի 16-րդ տուրում «Ժիրոնայից» կրած պարտության մասին (2:4):
««Ժիրոնայի» արածը մեծ ձեռքբերում էր: Նրանք առաջատարն են, այսօր ավելի լավն էին։ Նրանք մեզնից առաջ են 7 միավորով, և դա միանգամայն արժանի է։ Խաղը հավասար էր, ամեն ինչ որոշվում էր մանրուքներով։ «Բարսայի» հաղթանակը նույնպես արդար կլիներ։ Մենք 31 անգամ հարվածել ենք դարպասին։ Պաշտպանական սխալները նույնպես ազդեցին։ Սա ծանր հարված է։ Մենք ցանկանում էինք փակել բացը, բայց սա է մեր իրականությունը։
Երկու քայլ առաջ գնալու համար պետք է մի քայլ հետ գնալ։ Խաղը վատ չէր, բայց մենք շատ վատ արդյունք ստացանք։ Այս «Ժիրոնան» լավագույնն է, որ ես տեսել եմ: Նրանք համարձակ են խաղում»,- Չավիի խոսքն է մեջբերել DAZN-ը։
Այս հանդիպումից հետո «Ժիրոնան» 41 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին տեղ։
























































