Հայաստանի հրաձգության հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել Սերբիայի միջազգային առաջնությունում՝ խոցելով 576/եզրափակիչ 239.7/ միավոր:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Հրաչ Բաբայանը Սերբիայի միջազգային առաջնությունը եզրափակել է ելույթը 8-րդ հորիզոնականով՝ խոցելով 628.4 միավոր:
Ավելի վաղ Բելգրադի միջազգային մրցաշարի առաջին իսկ օրն ատրճանակ ձևի միքս մրցաձևում Բենիկ Խլղաթյանը և Էլմիրա Կարապետյանը նվաճել են արծաթե, իսկ Գևորգ Մելքոնյանն ու Էդիտա Մանուչարյանը՝ բրոնզե մեդալներ։