«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը գնահատել է ակումբի վերջին արդյունքները.
Նախկինում «քաղաքայինները» երեք անընդմեջ ոչ-ոքի էին խաղացել՝ «Չելսիի» (4:4), «Լիվերպուլի» (1:1) և «Տոտենհեմի» (3:3) հետ:
«Առաջին խաղակեսում «Տոտենհեմի» դարպասին 10 հարված կատարելը շատ գերիշխող խաղ էր: Փոթորիկը հաղթահարելու անհրաժեշտություն միշտ կա։ Բայց կարո՞ղ էր առաջին խաղակեսն ավարտվել 3։1 հաշվով։ Ես միանշանակ այդպես էի մտածում»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը:
Դեկտեմբերի 6-ին Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Սիթին» կխաղա «Աստոն Վիլայի» հետ։
























































