Խուլեն Լոպետեգին հրաժարվել է աշխատել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հաղորդում է As-ը, Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչը հրաժարվել է «Ալ-Իթիհադի» առաջարկից։ Սաուդյան ակումբը, նրան տարեկան 18 մլն եվրո էր առաջարկել։
Լոպետեգին այժմ ապրում է Անգլիայում և ցանկանում է աշխատել Պրեմիեր լիգայում։ Մարզչի վերջին աշխատանքը եղել է «Վուլվերհեմփթոնում», որտեղից նա հեռացել է 2023 թվականի ամռանը։
























































