Եվրո-2024-ի ընտրական փուլի նախավերջին տուրում այսօր կայացան B և I խմբերի հանդիպումները։
B խմբում Ֆրանսիայի հավաքականը տպավորիչ՝ 14-0 հաշվով հաղթանակ տոնեց Ջիբրալթարի հետ խաղում։
Հավաքականի կազմում իր առաջին գոլը խփեց Զաիր-Էմերին, գրանցվեց մեկ ինքնագոլ, ինչպես նաև աչքի ընկան Թյուրամը, Կլաուսը, Դեմբելեն, Ֆոֆանան, Ռաբիոն, Ժիրուն և Կոմանը դուբլ ձևակերպեցին, իսկ Մբապեն՝ հեթ-տրիկ։
Խմբի մյուս խաղում Նիդեռլանդները Վեգհորստի գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց Իռլանդիային։ Այսպիսով Նիդեռլանդները, անկախ վերջին տուրում արդյունքից, ապահովեց Եվրո-2024-ի ուղեգիր։ Հունաստանի հավաքականի հետ անձնական խաղերում հոլանդացիներն ունեն առավելություն (հաղթել են երկու խաղերում)։
Խմբի մրցաշարային աղյուսակը
Ֆրանսիա — 21 միավոր
Նիդեռլանդներ — 15
Հունաստան — 12
Իռլանդիա — 6
Ջիբրալթար — 0
I խումբ․ Հանդիպումների արդյունքներն ու մրցաշարային աղյուսակը
Բելառուս-Անդորրա․ 1-0
Շվեյցարիա-Կոսովո․ 1-1
Իսրայել-Ռումինիա․ 1-2
Խմբի մրցաշարային աղյուսակը
Ռումինիա — 19
Շվեյցարիա — 17
Իսրայել — 12
Կոսովո — 11
Բելառուս — 9
Անդորրա — 2
Շվեյցարիան և Ռումինիան ապահովեցին Եվրո-2024-ի ուղեգիր։