Այս օրերին Լուքսեմբուրգում պետք է կայանար Coupe du Printemps գեղասահքի ամենամյա մրցաշարը։
Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանն իր մարզիչ Սամվել Հայրապետյանի հետ երեկ երեկոյան մեկնել են Լուքսեբուրգ՝ մասնակցելու այդ մրցաշարին, սակայն COVID-19 վիրուսից պաշտպանվելու նկատառումներով մրցաշարը երջին պահին չեղարկվել է, և մեր մարզիչն ու մարզիկը ետ են ուղարկվել Հայաստան։
Հիշեցնենք նաև, որ Կանադայում կայանալիք 2020թ․ գեղասահքի աշխարհի առաջնությունն օրեր առաջ ևս չեղարկվել է։
