Ֆրանսիական France Football հեղինակավոր պարբերականը ներկայացրել է Լև Յաշինի անվան մրցանակի հավակնորդ դարպասապահների անունները:
Նոմինանտների ցանկն ունի հետևյալ տեսքը.
Ալիսոն Բեքեր («Լիվերպուլ», Բրազիլիա), Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա), Անդրե Օնանա («Այաքս», Կամերուն), Վոյցեխ Շչեսնի («Յուվենտուս», Լեհաստան), Յան Օբլակ («Աթլետիկո», Սլովենիա), Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա, Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա», Գերմանիա), Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի, Բրազիլիա):
Նշենք, որ 20-րդ դարի լավագույն դարպասապահի անվան մրցանակն այս տարի կշնորհվի առաջին անգամ: Մրցանակակրի անունը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին, Փարիզում: