Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանն արծաթե մեդալ է նվաճել Երևանում անցկացվող աշխարհի առաջնության մարտական սամբոյի մրցումներում:
Եզրափակչում Գրիգորյանն ուժերն է չափել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Շեյխ-Մանսուր Խաբիբուլաևի հետ և 0:5 հաշվով պարտություն է կրել՝ բավարարվելով արծաթե մեդալով:
Գրիգորյանը Հայաստանի՝ այսօրվա վերջին ներկայացուցիչն էր:
Մրցումային երկու օրերի արդյունքներով Հայաստանն արդեն 6 մեդալ է նվաճել: Երեկ ԱԱ-ի բրոնզե մեդալներին արժանացել էին Արման Ավանեսյանը, Սարգիս Վարդանյանն ու Վարսիկ Գրիգորյանը, իսկ այսօր ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Վահագն Չալյանը: