Ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանը դիտարկում է «Մարսելում» աշխատելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է French Fooball Weekly-ն՝ հղում անելով France Bleu Provence-ին, Զիդանը համաձայնել է զբաղեցնել ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը։ Բայց Զիդանը կհամաձայնի այդ աշխատանքին միայն մեկ պայմանով՝ որ ակումբը վաճառվի և նոր սեփականատեր ունենա։
Նշվում է, որ ակումբի և Զիդանի միջև պայմանագիր կնքելու բանակցություններն առաջադեմ փուլում են։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանը 2024 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ավարտից հետո կարող է գլխավորել Ֆրանսիայի հավաքականը։
Զինեդին Զիդանը «Ռեալում» աշխատել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին:
























































