Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բենջամին Մենդին կորոնավիրուսի թեստ է հանձնել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիացուն արգելել են շփումը ակումբի անդամների հետ, մինչև թեստի պատասխանի ստանալը:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ում կորոնավիրուս է հայտնաբերվել «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի և «Չելսիի» 19-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օսոյի մոտ: