«Ասթոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Ունաս Էմերին մեկնաբանել է թիմի հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «ԱԶ Ալկմարի» հետ (2։1) խաղում։
«Շատ կարևոր, շատ դժվար հանդիպում էր։ Մենք գիտեինք, որ պետք է հարգենք մրցակցին: Ես շատ հպարտ եմ այս մրցաշարում մեր աշխատանքով։ Մենք առաջընթաց ենք գրանցում։ «ԱԶ Ալկմարը» շատ լավ թիմ է: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց հաղթել»,- Էմերիի խոսքն է մեջբերել BBC-ն։
Չորս տուրից հետո «Ասթոն Վիլան» 9 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը։ «ԱԶ»-ն իր 3 միավորով վերջին տեղում է։ Խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լեգիան», որն ունի 9 միավոր: