«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնության առաջիկա հանդիպման մասին, որում միլանյան ակումբը կխաղա «Ատալանտայի» հետ։
«Մենք գիտենք, որ դժվար խաղ է լինելու: Գասպերինին հիանալի մարզիչ է, ով բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում և ունի նաև խաղացողների լավ ընտրանի։ Նրա մոտեցումը թիմին թույլ է տալիս գերազանց արդյունքներ ցույց տալ։
Գիտենք, որ նրանք տանը դեռ ոչ մի գնդակ բաց չեն թողել, և որ գործնականում թույլ չեն տալիս հնարավորություններ ստեղծել։ Մենք կենտրոնանալու ենք նաև պաշտպանության վրա, քանի որ «Ատալանտան» ուժեղ է հարձակման գծում»,- ասել է Ինձագին Inter TV-ին։
Հիշեցնենք, որ «Ինտերն» այսօր՝ նոյեմբերի 4-ին, կխաղա «Ատալանտայի» հետ։