Ֆրանսիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն, հայտնում է Teamtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ալ Նասրը»: Գործարքը կարող է ձևակերպվել հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ռաֆայելը «Յունայթեդի» կազմում հանդես է գալիս 2021 թվականի օգոստոսից։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը, իսկ տրանսֆերի արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։
Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վարանը անցկացրել է վեց հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
























































