«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հաստատել է, որ թիմի 3 խաղացողի մոտ կասկածվում է կորոնավիրուս վարակի առկայություն.
«Մեր մի քանի խաղացողների մոտ հաստատվել են կորոնավիրուսի ախտանիշներ: Մենք հետևեցինք անհրաժեշտ ընթացակարգերին: Որպես նախազգուշացում, նրանց մեկուսացրեցինք մնացած թիմից»,-ասել է Ռոջերսը:
Այսօր հայտարարվեց, որ եթե խաղացողներից մեկի մոտ հայտնաբերվի այդ վարակը, ԱՊԼ-ն կհետաձգվի:
Այս պահին Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով 459 վարակակիր, որից 8-ը՝ մահացել են: