Ջիմ Ռեթքլիֆը 245 միլիոն ֆունտ ստեռլինգ կներդնի «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին հայտնում է Sky News-ը։
Գործարարն ու միլիարդատերը դա կանի մանչեսթերյան ակումբի բաժնետոմսերի 25%-ը գնելուց հետո։ «Մանչեսթեր Յունայթեդի» ենթակառուցվածքներում կներդրվի 245 մլն ֆունտ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ineos քիմիական ընկերության ղեկավարը մոտ է ՄՅՈւ-ի 25% բաժնետոմսերը 1,3 մլրդ ֆունտ ստեռլինգով ձեռք բերելուն։
Ակնկալվում է, որ սա կլինի բրիտանացի միլիարդատիրոջ առաջին քայլը ակումբի ամբողջական բաժնետոմսերը գնելու ուղղությամբ: