«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ «Բարսելոնայի» հետ Լա լիգայի 12-րդ տուրի հանդիպման համար, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նոյեմբերի 1-ին Զախարյանը փոխարինվել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/64 եզրափակչի՝ «Բունյոլի» դեմ խաղում (1:0)՝ դաշտում անցկացնելով 82 րոպե։ Կասկածներ կային, որ Զախարյանը վնասվածք է ստացել, սակայն ի վերջո այն չի հաստատվել։
«Ռեալ Սոսյեդադ» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա նոյեմբերի 4-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00-ին:
























































