Ջուդ Բելինգհեմը խոսել է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուց հետո ստացած առաջին տպավորությունների մասին։
— Երբ առաջին անգամ մտաք «Ռեալի» հանդերձարան, տեսաք Մոդրիչին, Կրոսին, Կուրտուային, ի՞նչ զգացիք:
— Ես մի փոքր նյարդայնանում էի: Աստղերն ինձ իսկապես երբեք չեն տպավորել։ Բայց երբ գալիս ես այստեղ և տեսնում, թե ինչի են հասել նրանք, դժվար է չասել՝ «Վայ, սա ֆուտբոլի գագաթնակետն է»:
Առաջին մի քանի շաբաթներին ես ծանոթանում էի նրանց հետ, ճաշում էի Տոնիի կողքին և մտածում. «նա ոսկի՞ է ուտում»: Բայց հետո հասկանում ես, որ նրանք նորմալ տղաներ են, ովքեր քեզ լավ են վերաբերվում: Նրանք շատ համեստ են։
Սա մեծ դաս է ինձ համար։ Անկախ նրանից, թե որքան հաջողակ լինես, որքան էլ հաղթես, դու դեռ կարող ես լինել հիանալի մարդ, ինչպես այս տղաները, ովքեր ոգեշնչում են որպես խաղացողներ և որպես մարդիկ,- մեջբերում է Բելինգհեմին L’Equipe-ը։