«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուն մեկնաբանել է իր թիմի հաջողությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ արտագնա խաղում։
Կաչաղակները վստահորեն հաղթեցին 3-0 հաշվով և դուրս թողեցին «Մանչեսթեր Յունայթեդին» Լիգայի գավաթից:
«Մենք շատ լավ հանդես եկանք: Թիմային մտածելակերպը փայլուն էր։ Որոշ վնասվածքներ ունեինք, բայց հաղթահարեցինք այդ ամենը: Դա հիանալի արձագանք էր այն խաղերին, որտեղ մենք կարող էինք ավելի լավ հանդես գալ»,- մեջբերում է Հաուին Sky Sports-ը:
Հավելենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունը «Նյուքասլից» վերջին գրեթե 100 տարվա ընթացքում: