«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, թե ինչու է բրազիլացի հենակետային կիսապաշտպան Կազեմիրոն փոխարինվել «Նյուքասլի» հետ Լիգայի գավաթի խաղարկության ընդմիջմանը։ Թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է միջադեպի և խաղացողի վիճակի մասին։
«Հենց ընդմիջումից առաջ նա վնասվածք ստացավ, ուստի մենք փոխարինեցինք նրան։ Պետք է սպասենք մեկ օր, որպեսզի վերջնական եզրակացություն անենք նրա վիճակի մասին, բայց կարծում եմ, որ մենք նրան չենք տեսնի շաբաթ օրը «Ֆուլհեմի» հետ խաղում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։
Գավաթային հանդիպումն ավարտվել է «Նյուքասլի» հաղթանակով՝ 3:0 հաշվով: Խփած գնդակներով աչքի են ընկել Միգել Ալմիրոնը, Լյուիս Հոլը և Ջո Ուիլլոկը։
























































