Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի` կարիերայի ութերորդ «Ոսկե գնդակը» նվաճելը։
«Մեսսին անհավանական ֆուտբոլիստ է, այդ իսկ պատճառով նա ունի ութ «Ոսկե գնդակ»:
Նա, անկասկած, պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։
Նա նվաճեց այս մրցանակը ոչ միայն իր խաղի և Աշխարհի առաջնությունում հաղթանակի, այլև մարզումների ժամանակ քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որը նա անում է ամեն օր»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
























































