«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է այն հարցին, թե որ գոլն է ամենասիրելին կարիերայում.
«Ես միշտ ասել եմ, որ ամենակարևոր գոլերը Չեմպիոնների լիգայի եզրափակչում, Աշխարհի առաջնության եզրափակիչում խփված գոլերն են։ Ես միշտ հիշում եմ «Ռեալի» դարպասը խփած գոլը, երբ մենք Չեմպիոնների լիգայի խաղում «Սանտյագո Բեռնաբեուում» հաղթեցինք նրանց 2:0 հաշվով»,- ասել է Մեսսին:
Հիշեցնենք, որ այս հանդիպումը կայացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում 2011 թվականին: Առաջին հանդիպումն ավարտվել է «Բարսելոնայի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Պատասխան հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով։
Ավելի վաղ Մեսսին իր կարիերայում 8-րդ «Ոսկե գնդակն» էր նվաճել։ Ոչ ոք ավելի հաճախ չի նվաճել «Ոսկե գնդակը», քան արգենտինացի հարձակվողը։ Մեսսին հեղինակավոր մրցանակը ստացել է նաև 2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 և 2023 թվականներին: