Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին, կայացան Իսպանիայի գավաթի առաջին տուրի հերթական հանդիպումները։
«Բետիսը» հաղթեց «Էրնան Կորտեսին» 12-1 հաշվով, «Ատլետիկը» հաղթեց «Ռուբիին» (2-1), «Ուեսկան» հաղթեց «Ագիլասին» (1:0)։
«Խետաֆեն» 12 անպատասխան գնդակ ուղարկեց «Տարբիենտեի» դարպասը (12-0), «Ռեալ Սոսյեդադը» ավելի ուժեղ էր «Բունոլից» (1-0), «Մալյորկան» հաղթեց «Բոյրոյին» (4-0):
Հինգշաբթի օրը կկայանան այս փուլի եզրափակիչ հանդիպումները, որից հետո կկայանա 1/32 եզրափակչի վիճակահանությունը։
























































